ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 1-ին ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին:

Ողջունելով զրուցակցին՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է հանդիպման կարևորությունը և նշել, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացիոն գործընթացներին:

Լազար Կոմանեսկուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ընդունելության համար և շնորհավորել Հայաստանին կազմակերպության նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահության օրոք կհաջողվի հասնել կազմակերպության առջև դրված նպատակների իրականացմանը:

ՀՀ ԱԺ նախագահը Լազար Կոմանեսկուին է ներկայացրել նաև Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրագործմամբ տարածաշրջանի երկրների համար ընձեռվող նոր հնարավորությունները:

Զրուցակիցները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

336