Այսօր՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Մասիս քաղաքի Երևանյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Ֆրանկոֆոնիայի բուլվարի խաչմերուկում, բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Գևորգ Արզումանյանի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա Սեդրակ Ամիլյանի վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով «Jeep»-ը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի փաստով մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:

395