Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Մասիս քաղաքի Երևանյան փողոցում՝ Ֆրանկոֆոնիայի բացատի հարևանությամբ, բախվել են ավազով բարձված «ԶԻԼ»-ն ու «Վազ 2101»-ը։

 վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արման Պետրոսյանն ու կրտսեր պարեկ Ազատ Ավագյանը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վթարի մասին տեղեկանալով՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հանձնարարականով օպերատիվորեն ժամանել են Մասիսի քաղաքապետի կոմունալ բաժնի աշխատակիցները, ովքեր, չսպասելով ճանշինի ժամանմանը, իրենց ուժերով ճանապարհից մաքրել են թափված ավազը։



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

1255