Ռուսաստանի և Թուրքիայի միջև շփումները կշարունակվեն մոտ ապագայում, քանի որ բարձր մակարդակի շփումների համար առաջնորդները կհանդիպեն հենց որ հնարավորություն լինի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։

«Ռուս-թուրքական շփումները շարունակվում են, ռուս-թուրքական տնտեսական երկխոսությունը շարունակվում է առկա բոլոր խնդիրներով... Թուրքիայում կարող է ավելի դժվար լինել դիմակայել այդ ճնշումին՝ հաշվի առնելով, ի թիվս այլ բաների, երկրի տնտեսական խնդիրները ... Բարձր մակարդակի շփումները կշարունակվեն, այդ թվում՝ շատ մոտ ապագայում։ Նախագահները կհանդիպեն ամենաբարձր մակարդակով, հենց որ հնարավորություն ընձեռվի»,- լրագրողներին ասաց նա։

362