Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Yandex Armenia-ի ծառայությունների աշխատանքն աստիճանաբար վերականգնվում է․ դրանցից շատերն արդեն աշխատում են բնականոն ռեժիմով, սակայն, ցավոք սրտի, որոշ գործառույթներում և ծառայություններում դեռևս կարող են ի հայտ գալ խնդիրներ։

Մեր թիմերը շարունակում են վերականգնման աշխատանքները։ Այս պահին գլխավոր առաջնահերությունը վճարումների կայունությունն է և օգտատերերի ու մեր ծառայությունների գործընկերների համար նախատեսված աջակցության գործիքների անխափան աշխատանքը։ Ցավում ենք և ներողություն ենք խնդրում բոլորից, ովքեր բախվել են խնդիրների՝ մեր ծառայություններում ի հայտ եկած խափանումների հետևանքով։   

Բարդ տեխնոլոգիական ծառայությունների աշխատանքի համար, այդ թվում Yandex-ում, մեծ հաշվողական հզորություններ են անհրաժեշտ, ուստի առաջադրանքները բաշխվում են տարբեր երկրներում գտնվող սերվերների միջև։ Այդ պատճառով Ռուսաստանում ենթակառուցվածքի վնասումը կարող է ազդել նաև Հայաստանում առանձին գործառույթների հասանելիության վրա։

Աշխատանքը վերականգնելու և կրկնակի խափանումների հավանականությունը նվազեցնելու համար առաջադրանքները տեղափոխվում են այլ սերվերներ։ Ծառայություններում դեռևս առաջացող սխալները կապված են այս գործընթացի հետ։

Եվս մեկ անգամ հայցում ենք մեր օգտատերերի, գործընկերների, մեր հարթակի միջոցով ծառայություններ մատուցող վարորդների և առաքիչների ներողամտությունը և շնորհակալ ենք աջակցության խոսքերի համար։

 

 

148