FlyOne Armenia ընկերությունը վաղուց արդեն դադարել է մեկնաբանել տարատեսակ կիսալրատվական աղբը։ Բացառության կարգով, կարող ենք ևս մեկ անգամ արձանագրել, որ ավիաընկերության համար թիվ մեկ առաջնայնությունը ուղևորների անվտանգությունն ու ապահովությունն է, ավիաընկերության, նրա կողմից վարձակալված օդանավերի հրամանատարների ու անձնակազմերի գործողությունները բխում են հենց այդ նպատակից։ Օդանավի հրամանատարն ընդունել է գրագետ ու ճիշտ որոշում։

Նշված համատեքստում, ավիացիայի մասին անգամ ռուդիմենտային պատկերացումներ չպարունակող շահարկումների տիրաժավորումը բացառապես ունի ավիաընկերությանը վնասելու նպատակ։

Հարկ է արձանագրել նաև, որ նշված չվերթը, որոշակի տեխնիկական դադարից հետո բարեհաջող իրականացվել է ու բոլոր ուղևորները հասել են իրենց ճամփորդական նպատակակետին։

Ավիաընկերության լրատվական ծառայություն

898