ՄԱԿ-ը մեծ ուշադրությամբ հետևելու է Պուտին-Էրդողան այցի արդյունքներին:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ հանդիպման առանցքում նախևառաջ ՌԴ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները, առևտրային և տնտեսական համագործակցությունն է, ինչպես նաև հավելել, որ մշտական քննարկման հարցերի թվում են տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները, Ուկրաինայի հարցը։

264