Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առաջարկների բաց հարցման անցկացման մասին հայտարարություն.

1.Առաջարկների բաց հարցման Կազմակերպիչ հանդիսացող Պատվիրատուն` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Արմենակյան փ. 127., հեռ. (+374-11) 59-13-88, (+374-11) 59-13-73, (+374-10) 59-12-57, էլ. հասցե՝ [email protected], [email protected]) սույնով հրավիրում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնակցել Առաջարկների բաց հարցմանը` Պատվիրատուի կարիքների համար ռելեական պաշտպանության սարքավորումների և բաղադրիչների մատակարարման իրավունքի համար Պայմանագրեր կնքելու նպատակով, 3 լոտերով`

Լոտ 1 - Ռելեական պաշտպանության ստուգման և չափիչ սարքեր,

Լոտ 2 - Ռելեական պաշտպանության, հաստատուն հոսանքի պահարաններ,

Լոտ 3 – 35 կՎ հոսանքի և լարման տրանսֆորմատորներ, բաժանիչներ:

2.Առաջարկների բաց հարցման մասնակիցներին ներկայացվող պահանջները և աշխատանքների ու Առաջարկների բաց հարցման ընթացակարգի մանրամասն նկարագիրը ներառված են Առաջարկների բաց հարցման փաստաթղթերում։ Առաջարկների բաց հարցման հրավերը և մրցութային այլ փաստաթղթերը տեղադրված են Պատվիրատուի www.ena.am, ՀՀ Ֆինանսների Նախարարության www.gnumner.am և www.azdarar.am պաշտոնական կայքերում և հանրամատչելի են յուրաքանչյուրի համար։

3.Առաջարկների բաց հարցման հայտերը ներկայացվում են փակ ծրարներով սույն Ծանուցման 1-ին կետում նշված Պատվիրատուի հասցեով` ոչ ուշ քան 2026 թվականի հոկտեմբերի 28-ը ժամը 10:00-ը (տեղական ժամանակ)՝ համաձայն Առաջարկների բաց հարցման փաստաթղթերի պահանջների:

Պատվիրատուն կիրականացնի ծրարների հրապարակային բացման ընթացակարգը 2026 թվականի հոկտեմբերի 28-ին, ժամը 11:30-ին (տեղական ժամանակ)` սույն Ծանուցման 1-ին կետում նշված հասցեում: Ընթացակարգի անցկացման ժամանակ կարող են ներկա գտնվել Առաջարկների բաց հարցման Մասնակիցների ներկայացուցիչները:

4.Սույն հայտարարությունը չի հանդիսանում սակարկությունների անցկացման մասին ծանուցում, գնումների Մասնակիցներին ոչ մի իրավունք չի տալիս և չի հանգեցնում Պատվիրատուի և ոչ մի պարտականությունների առաջացմանը, բացի ծանուցագրում նշված ուղիղ պարտականությունների:

5.Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Արփինե Պետրոսյանին:

Առաջարկների բաց հարցման մրցութային փաստաթղթերի փաթեթը ներբեռնել կից հղումով՝ https://www.ena.am/upload/pr1/RELEAKAPATET.doc

Հեռ․՝ 011-59-13-73

Էլ․ փոստ՝ [email protected]

Պատվիրատու՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ

83