6-ամյա տղային դասապատրաստման ժամանակ ապտակելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես հայտնել ենք՝ հոկտեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի։
ՀՀ Քննչական կոմիտեից Araratnews-ին հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ անչափահասի նկատմամբ)։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։
13 Հոկտեմբեր, 2026 13:20
107
Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած կինն ու երկու երեխաները տուժող են ճանաչվել
12 Հոկտեմբեր, 2026 13:31
Զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե
10 Հոկտեմբեր, 2026 16:01
Ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ ՔԿ
09 Հոկտեմբեր, 2026 15:16