Արտակարգ դեպք Արարատի մարզում․ կատաղած շունը կծել է տան անդամներից մեկին

Հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 7-րդ թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկի դիմաց կատաղած շունը հարձակվել է բնակիչների վրա, կծել տան անդամներից մեկին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց: Փրկարարները գրեթե 1 ժամ չեն կարողացել վնասազերծել շանը, ինչից հետո որոշել են քնեցնել և տեղափոխել անվտանգ վայր:
Պարզվել է, որ Արարատի մարզի բնակիչ 60–ամյա Վոլոդյա Հակոբյանը դիմել է Մասիսի բժշկական կենտրոն: Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
29 Հունիս, 2024 21:10
965
Աշնան գույները մայրաքաղաքում․ լուսանկարներ
18 Հոկտեմբեր, 2024 20:00
Քաղաքացիները 6 գերմանական հովվաշուն են նվիրել ՆԳՆ-ին
16 Մայիս, 2024 16:37
Հայաստանում 2023-ին մարդկանց վրա թափառող շների հարձակվելու 134 դեպք է գրանցվել․ Կարեն Հակոբյան
26 Հունվար, 2024 19:45
Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է Սահմանադրության 30-ամյակի հանդիսավոր միջոցառմանը
05 Հուլիս, 2025 15:46
Ակնկալում ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում. Միրզոյան
04 Հուլիս, 2025 16:34
Միրզոյանը ՀՀ-ում առաքելությունն ավարտող Շվեդիայի դեսպանին պարգևատրել է ԱԳՆ պատվո մեդալով
04 Հուլիս, 2025 14:42