«1157. Քաղաքային զարգացում» ծրագրով  նախատեսվում է 3 մլրդ 17 մլն դրամ վերաբաշխել 2 ուղղություններով, 2,500,000.0 հազ. դրամ հատկացնել Երևան քաղաքին, որ մի շարք փողոցներում իրականացվեն ասֆալտապատման միջին աշխատանքներ: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց  ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

 

 

Աշխատանքներն իրականացվելու են մոտ 27 փողոցներում՝ Աջափնյակ, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, ԿենտրոնՔանաքեռ-Զեյթուն, Ավան, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում, որոնց մասով համաֆինանսավորում է նախատեսվում նաև Երևան համայնքի բյուջեի միջոցներից:

 

 

«Երկրորդ ուղղությամբ ռենովացիոն ծրագիրը ընթանում է բավականին արագ և նախատեսված շահառուների թիվը ավելի շատ է, քան բյուջեում մենք նախատեսել էինք: Նախատեսել էինք 8000 շահառու, սակայն ներկայումս շահառուների թիվն անցնում է 13000-ը և ամսվա կտրվածքով սուբսիդավորման գումարը կազմում է ավելի քան 250 մլն դրամ»,- ասաց Սանոսյանը:

 

 

 

 

485