Գողացան և զինվորի հացը, և զինվորի զրահաբաճկոնը, և զինվորի փամփուշտը, և զինվորի ես-ը: Այսպես արտահայտվեց  «Արարատ» մամուլի ակումբում  հրավիրված ասուլիսին  ազատամարտիկ, «Մերոնք» շարքի հեղինակ-վարող Սուրեն Սարգսյանը՝ համեմատական անցկացնելով նախկին և ներկա իշխանությունների ժամանակ Հայկական բանակի կարգավիճակների միջև:

 

«Բանակը մարդու զավակն է: Ամենաթանկը, որ մարդն ունի՝ իր զավակն է: Հայոց բանակը մեր պետության զավակն է: Մեր երեխաները գնում են մեր տարածքները պահելու: Իսկ 2016-ին  բանակը  չուներ ժամանակակից տեսանելիության սարք, որովհետև Քոչարյան Ռոբերտն ու Սերժ Սարգսյանը դրանք կերել էին»,- ընդգծեց նա:

 

Այս համատեքստում ազատամարտիկը նշեց, որ նրանց համար բանակ գնացող զինվորները նշանակություն չունեին: «Հիմա պատկերացնում եք, ոնց էին բանակ պահում նրանք: Քանի որ նրանց գլամուր երեխեքը չէին ծառայում բանակում: Ահա 2016 թվականի ու այսօրվա տարբերությունը»,- ասաց Սուրեն Սարգսյանը:

 

Հայկ Մագոյան

1974