Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամիս ժամկետով։ Նիստը նախագահող դատավորը խափանման միջոցը թողեց անփոփոխ։
Դատարանը մերժեց պաշտպանների առաջարկները՝ տնային կալանք, 40 մլն դրամ գրավ և երաշխավորությունները: Աշոտյանի համար երաշխավորել էին նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը և ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2023 թ. հունիսի 16-ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ:
Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
11 Հուլիս, 2024 21:14
1318
Երևի տնային կալանքի տակ երկար մնալուց հետո միայն կարող է մարդու մտքով անցնել երևանցիներին այսպիսի «շնորհավորանք» մատուցել․ Ազարյան
11 Հոկտեմբեր, 2026 13:44
Բագրատ Գալստանյանի տնային կալանքը երկարաձգվել է երկու ամսով
24 Սեպտեմբեր, 2026 19:27
Մադուրոյի կինը հիվանդության պատճառով խնդրել է մինչև դատավարությունը իրեն տնային կալանք նշանակել
11 Սեպտեմբեր, 2026 16:02