Արեւմտյան վերլուծաբանները գնալով ավելի ու ավելի են կանխատեսումներ անում համաշխարհային պատերազմի մասին, ինչը Ուկրաինայի համար նշանակում է միջուկային զենքի կիրառման փորձադաշտ դառնալու հեռանկար։

ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովը հաջորդ քայլն էր այս ճանապարհին, գրում է The American Conservative-ում «Կատ» ինստիտուտի ավագ գիտաշխատող Դագ Բանդոուն: Նրա կարծիքով՝ «այս հավաքն անցավ նույն կերպ, ինչ նախորդ հանդիպումները։ Այն լցված էր անիրատեսական խոստումներով, ինքնահավան կանխատեսումներով և սրբագործող նախազգուշացումներով»։

Նշվում է, որ Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում ընդունելու անխոհեմ խոստումները կարող են հանգեցնել նրան, որ ամերիկյան քաղաքներն այրվեն ռուսական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով։ Ուստի Ամերիկայի կամ Եվրոպայի անվտանգության շահերից չի բխում Ուկրաինայի պատճառով պատերազմել միջուկային զենք ունեցող Ռուսաստանի հետ։

Միաժամանակ նշվում է, որ ԱՄՆ-ը գնում է դեպի ներքին ճգնաժամ։ Երկրի բնակչությունը բաժանված է աշխարհագրությամբ, մշակույթով և հավատալիքներով, իսկ էլիտաները խորապես բաժանված են, ինչը հղի է քաղաքացիական պատերազմով: Միևնույն ժամանակ, ամերիկյան տնտեսությունն ըստ էության սնանկացավ իրեն ծանրաբեռնելով հարյուրավոր տրիլիոն դոլարների չֆինանսավորվող պարտավորություններով։

707