Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել է Թրամփի հետ համագործակցելու պատրաստակամության մասին
Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար Դեյվիդ Լամմին հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում Դոնալդ Թրամփի հետ համագործակցելու պատրաստակամության մասին, որին նախկինում նա անվանել էր կնատյաց և սոցիոպաթ։
Sky News-ին տված հարցազրույցում նախարարը նաեւ ասել է, որ լավ հարաբերություններ ունի Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ, որը Թրամփի թիմում հավակնում է փոխնախագահի պաշտոնին։
«Ես հանդիպում եմ հանրապետականների և դեմոկրատների, Թրամփի շրջապատի շատ անդամների հետ, և մենք կաշխատենք նրա հետ, ում Միացյալ Նահանգները կորոշի նշանակել Սպիտակ տանը որպես իր հաջորդ նախագահ»,- ասել է Լամմին։
18 Հուլիս, 2024 21:35
969
Մեծ Բրիտանիան չի նախատեսում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու հարցով
13 Հոկտեմբեր, 2026 11:06
Դավիթ Թադևոսյանը մասնակցելու է Հայաստան–Մեծ Բրիտանիա գործարար համաժողովին
05 Հոկտեմբեր, 2026 22:37
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել է՝ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական հանցագործություններ է կատարել
28 Սեպտեմբեր, 2026 15:11