Ֆինլանդիայի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է ԵԱՀԿ-ում ապագա ղեկավարումը
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ ինքը քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև չճանաչված Կոսովոյի ղեկավար Վյոսա Օսմանիի հետ ԵԱՀԿ-ում Հելսինկյան առաջիկա նախագահության հարցը։
Ինչպես նա գրել է X-ում, հանդիպումները կայացել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ «Այլ թեմաների թվում մենք քննարկել ենք եվրոպական անվտանգությունը, Ուկրաինան, տարածաշրջանային խնդիրները և ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահությունը»,- նշել է Ստուբը։
Ֆինլանդիան կնախագահի ԵԱՀԿ-ն կազմակերպության հոբելյանական տարում՝ 2025 թվականին։ ԵԱՀԿ անդամ պետությունը մեկ օրացուցային տարի կատարում է կառույցի գործող նախագահի լիազորությունները:
19 Հուլիս, 2024 14:05
1381
ՀՀ վարչապետը և Ֆինլանդիայի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հետագա քայլերը
24 Սեպտեմբեր, 2026 00:05
Թրամփի օրոք Ուկրաինան չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին․ Ֆինլանդիայի նախագահ
26 Հունիս, 2025 16:08
Խորհրդարան է այցելել Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանը
17 Մարտ, 2025 19:46
ՀՀ ԱԺ նախագահը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17 Հոկտեմբեր, 2026 13:45
Ղազախստանի նախագահականը կադրեր է հրապարակել Երևանում անցկացվող COP17-ից
16 Հոկտեմբեր, 2026 20:34
Մեր ապագան մեծապես կախված է այն որոշումներից, որոնք կայացնում ենք այսօր․ ՀՀ նախագահի ելույթը
16 Հոկտեմբեր, 2026 20:28