Հայկական ոսկերչության գենը փոխանցվում է ժառանգաբար՝ անցնելով հորից որդիներին։ Սրա լավագուն օրինակը Թուֆենկջյաններն են, որոնց զարդերի մասին գիտի ամբողջ Լիբանանը։

Երբ 1909-ին Լեոն Թուֆենկջյանը իր ձեղնահարկում հիանալի զարդեր էր պատրաստում, նա դեռ չգիտեր, որ պատմություն է ստեղծվում ոսկերչության մեջ:

Նա իր համառ էությամբ և զարդեր ստեղծելու մեծ վարպետությամբ առաջին սեփական խանութը բացեց պատմական Բեյրութի ոսկու շուկայում: Առաջին իսկ հավաքածուներից նրա համեստ ստեղծագործությունները նշանավորեցին մի հրաշալի ճանապարհորդության սկիզբ, որը շարունակեցին վարպետի երեք որդիները։

Որպես իրենց հոր երիտասարդ աշակերտներ՝ Թուֆենկջյան եղբայրները սովորեցին թանկարժեք զարդերի պատրաստման արվեստն ու գիտությունը և իրենց գիտելիքները, ազատ ոգին ու փորձը բերեցին ոսկերչական արդյունաբերություն:

Միավորելով ոսկերչության ազնվականությունն ու փորձառությունը՝ Թուֆենկջյան եղբայրները հաջողության են հասել հաջորդ 50 տարիների ընթացքում՝ նվաճելով համբավ Լիբանանում և տարածաշրջանում:

Եղբայրներից մեկը՝ Լոուրանս Թուֆենկջյանը, Հայ ոսկերչների միջազգային ասոցիացիայի անդամ է։

«Այսօր մենք հպարտ ենք շարունակելու մեր հոր՝ Լիբանանի ամենահեղինակավոր ոսկերիչներից մեկի ժառանգությունը, որը  մեր փորձառությամբ և կարողականությամբ հետևողականորեն ստեղծում է երազանքները մարմնավորող զարդեր»,- նշում է որդին։

485