Ինչ անել սննդային թունավորումներից և աղիքային վարակներից խուսափելու համար. խորհուրդներ առողջապահության նախարարությունից
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ ամռանը սննդային թունավորումներից և աղիքային վարակիչ հիվանդություններից զերծ մնալու համար խուսափեք.
- Վաճառքի համար չնախատեսված վայրերում առաջարկվող սննդամթերքից:
- Պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդից` մսամթերք, կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն:
- Բացօթյա խնջույքների ժամանակ երշիկ, ապուխտ, աղացած միս, հավի միս, ճարպ, պանիր, հավկիթ պարունակող սննդից:
Եթե, այնուամենայնիվ, ձեզ մոտ նկատվում են աղիքային վարակներին կամ սննդային թունավորմանը բնորոշ ախտանշաններ`
- լուծ,
- սրտխառնոց,
- փսխում,
- ջերմության բարձրացում,
ապա մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմե՛ք բժշկի, քանի որ սխալ և ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդությունների և հիվանդության քրոնիկ ձևերի առաջացման:
22 Հուլիս, 2024 22:25
1111
Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին քննարկվել են հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրական բարեփոխումները
11 Օգոստոս, 2026 19:05
Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, մի՛ վստահեք դրանց ամրությանը․ ՀՀ ԱՆ
13 Հուլիս, 2026 16:10
Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը
29 Հունիս, 2026 20:01
Նախատոնական խորհուրդներ առողջապահության նախարարությունից
25 Դեկտեմբեր, 2021 22:09
ՏԿԵ նախարարությունից հորդորում են խոտով գերբեռնված և ոչ ստանդարտ չափսեր ունեցող բեռնատարների երթևեկը չիրականացնել Դիլիջանի թունելով
10 Հուլիս, 2021 01:06