Քամալա Հարիսի ընտրվելու դեպքում Էնթոնի Բլինքենը, Լլոյդ Օսթինը և Ջեյք Սալիվանը կարող են լքել իրենց պաշտոնները: Այս մասին գրում է The Washington Post թերթը՝ հղում տալով նախկին ու ներկա պաշտոնյաներին:

Հրատարակությունը բոլոր երեքին անվանում է գործող նախագահ Ջո Բայդենի «առանցքային նշանակվածներ» և նշում, որ Հարիսի ընտրությունը կարող է «հանգեցնել ցնցումների» Դեմոկրատական ​​կուսակցության ազգային անվտանգության թիմում: Հարիսի թիմում կենտրոնական դերը հավանաբար կխաղա ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդական Ֆիլիպ Գորդոնը, գրում է The Wall Street Journal-ը:

Օբամայի վարչակազմի օրոք Գորդոնը Պետդեպարտամենտի՝ Եվրոպայի գծով գլխավոր պաշտոնյան էր, այնուհետև աշխատել է որպես Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյա Մերձավոր Արևելքի հարցերով:

Էնթոնի Բլինքենը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղար Բայդենի նախագահության սկզբում՝ 2021 թվականի հունվարին։ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նույնպես զբաղեցրել են իրենց պաշտոնները Բայդենի օրոք։ Օբամայի վարչակազմի օրոք Բլինքենը և Սալիվանը սշխատում էին որպես Բայդենի խորհրդականներ, որն այդ ժամանակ զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը։

676