Արագածոտնի գյուղերից մեկի տան բակում՝ ծառից կախված մարմին, հայտնաբերվել է տղամարդու դի
Հուլիսի 24-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված գյուղ են ժամանել իրավապահները:
Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և նշված գյուղի տներից մեկի այգում՝ ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է նույն տան բնակիչ 40-ամյա Արմեն Ա.-ի դին:
Փրկարարները դին իջեցրել ու մոտեցրել դիատարին:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
24 Հուլիս, 2024 17:33
1127
Թումանյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել է 32–ամյա տղամարդու մարմինը՝ կախված վիճակում
26 Հուլիս, 2026 18:27
Ավանեսյանը Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի թիմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատարին
13 Հոկտեմբեր, 2025 12:54
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավորին հայտնաբերել են կախված վիճակում
10 Հունվար, 2025 20:34
ՔՏՀԱ տեսչական մարմինը հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ է իրականացրել
23 Հուլիս, 2026 22:15
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի․ ՍԱՏՄ
17 Հուլիս, 2026 17:23
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
16 Հուլիս, 2026 17:02