Evocabank-ը կթողարկի դրամով 10.25% և դոլարով 5.25% եկամտաբերությամբ, 36 ամիս ժամկետով պարտատոմսեր՝ 3 մլրդ ՀՀ դրամ և 15 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով:

 

Evocabank-ը 2024թ հուլիսի 25-ին թողարկելու է անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, առանց հետգնման հնարավորության, ոչ փոխարկելի պարտատոմսեր:

Բանկը տեղաբաշխելու է 300,000 հատ դրամային և 150,000 հատ դոլարային պարտատոմս: Արժեկտրոնները կվճարվեն եռամսյակային պարբերականությամբ։ Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կկազմի 10,000 ՀՀ դրամ, իսկ դոլարայինը՝ 100 ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերը պահանջված և շահավետ ֆինանսական գործիքներ են: Դրանք ապահով են, բարձր եկամտաբեր և ունեն մի շարք առավելություններ՝

Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերով երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից:

Evocabank-ում պարտատոմսերը հնարավոր է գնել օնլայն՝ EvocaTOUCH հավելվածի միջոցով, կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 03.07.2024թ. թիվ 1/254 Ա որոշմամբ), հիմնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ։

898