Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյին հայտարարել է, որ Փարիզը ներգրավված է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում։

Այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ կից հրապարակելով Տաթևի վանական համալիրի նկարը։

«Տաթևի վանքը հայկական մշակութային ժառանգության գոհարներից է և նշանավորում է երկրի ինքնությունը:

Ֆրանսիան ներգրավված է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում», – իր գրառման մեջ նշել է դեսպան Դըկոտինյին։

378