Հանիեի մահը անպատիժ չի մնա․ Իրանի արտգործնախարարություն
Իսմայիլ Հանիեի մահը անպատիժ չի մնա: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասիր Քենանին:
«Թեհրանում Հանիեի մահը կամրապնդի Թեհրանի, Պաղեստինի եւ դիմադրության շարժման միջեւ խոր եւ անխորտակելի կապը»,- ասել է նա:
«Համասի» քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում, հայտարարում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը զոհվել են, երբ նրանց նստավայրը թիրախավորվել է Թեհրանում, հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ հայտարարությունը։
31 Հուլիս, 2024 15:26
446