ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարին սպանած հրթիռը արձակվել է այլ երկրից․ Al Mayadeen

Հրթիռը, որը Թեհրանում սպանել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին, արձակվել է օտար պետության տարածքից։ Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրանական անանուն աղբյուրին։
Նրա խոսքով՝ արկն արձակվել է «ոչ թե բուն Իրանի տարածքից», այլ «այլ պետությունից»։
Իսրայելական կողմը դեռ չի մեկնաբանել Հանիեի մահվան մասին տեղեկությունը։
2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո իսրայելական ուժերը բազմիցս հարվածներ են հասցրել Գազայի փախստականների ճամբարին, որտեղ գտնվում էր Հանիեի ընտանիքը:
31 Հուլիս, 2024 15:45
361