Ուկրաինան Նիդեռլանդներից առաջին վեց F-16-ն է ստացել․ The Times
Ուկրաինան Նիդեռլանդներից առաջին վեց F-16 կործանիչն է ստացել, հաղորդում է The Times-ը։
The Times-ի աղբյուրը նաև փոխանցել է, որ մոտ ժամանակներում Ուկրաինան նաև Դանիայից F-16 կործանիչների խմբաքանակ կստանա։ Առաքման ստույգ ժամկետներ չեն նշվում:
Ուկրաինայի նախագահի օգնական Միխայիլ Պոդոլյակը չի հստակեցրել F-16-ներ ստանալու մասին տեղեկությունը։
«Մեզ համար սա էական գոյատևման միջոց է։ Հետևաբար, պետք չէ հստակ ասել՝ ունե՞նք այդ կործանիչները, թե՞ ոչ»,- ասել է Պոդոլյակը։
Ուկրաինա առաջին F-16-ների ժամանման մասին ավելի վաղ գրել էր Bloomberg-ը։ The Telegraph-ի տեղեկություններով, դրանք արդեն կատարել են մարտական առաջադրանքներ և օգտագործվել հակաօդային պաշտպանության համար։
01 Օգոստոս, 2024 14:40
516
Կարևոր է հնարավորինս շուտ արդյունքների հասնել Ուկրաինայի կարգավորման գործում․ Էրդողան
29 Հունիս, 2026 15:25
Պետք է մնան գաղտնի․ Պեսկովը՝ Մոսկվայի և Կիևի միջև կապի ուղիների մասին
29 Հունիս, 2026 14:53
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով
26 Հունիս, 2026 22:33