Բլինքենը Կատարի միջոցով խնդրել է Իրանին չպատասխանել Հանիեի սպանությանը․ CNN

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուղերձ է հղել Իրանին՝ խնդրելով հակահարված չտալ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ Կատարի կառավարության ղեկավար և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ զրույցի ընթացքում Բլինքենը նրան խնդրել է այս ուղերձը փոխանցել իրանական կողմին և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժմանը։
Ինչպես նշել է աղբյուրը, Կատարի շեյխը համաձայնել է կատարել ԱՄՆ պետքարտուղարի խնդրանքը։
01 Օգոստոս, 2024 19:00
592
Բլինքենը հայտարարել է, որ Թրամփը ԱՄՆ-ն տանում է դեպի մեկուսացում
11 Ապրիլ, 2025 11:57
Ամուր գործընկերության շնորհիվ մենք կկարողանանք կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն․ Բլինքեն
15 Հունվար, 2025 13:44
ՀՀ-ն բարեփոխումներ է իրականացրել՝ ևս մեկ անգամ փաստելով հանձնառությունը ավելի արդար հասարակություն ստեղծելու․ Բլինքեն
14 Հունվար, 2025 23:29