Փարիզի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում Դավիթ Չալոյանը ուժերը չափել է Եվրոպայի չեմպիոն Այուբ Ղադֆա Դրիսիի հետ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ,+92 կգ քաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Փարիզի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում այսօր ուժերը չափել է աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Ղադֆա Դրիսիի հետ:
Լարված մենամարտում հայ բռնցքամարտիկը ցավալի պարտություն է կրել 0:5 հաշվով. հաղթանակի դեպքում Չալոյանը կկարողանար բրոնզե մեդալ ապահովել:
Ավելի վաղ՝ 1/8 եզրափակչում, Չալոյանը ծանր պայքարում 3:2 հաշվով առավելության էր հասել անգլիացի Դելիշուս Օրիի նկատմամբ:
Դավիթ Չալոյանն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերին:
Հայ երկրպագուները Չալոյանի մենամարտին ուղիղ հեռարձակմամբ հետևել են Փարիզում գործող «Հայաստանի օլիմպիական տանը»:



03 Օգոստոս, 2024 14:22
2984
Դավիթ Խուդաթյանի անունով և լուսանկարով ստեղծվել է կեղծ օգտահաշիվ
28 Հոկտեմբեր, 2026 18:16
ՏԻՄ ընտրություններում 19 միավորված համայնքներում լրտեսական ուժերը պարտություն են կրել․ Դավիթ Խուդաթյան
26 Հոկտեմբեր, 2026 12:51
Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Աբու Դաբի՝ մասնակցելու նավթի միջազգային ցուցահանդեսին և համաժողովին
23 Հոկտեմբեր, 2026 11:53
Բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր
26 Ապրիլ, 2026 17:26
Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ
25 Ապրիլ, 2026 16:50
Բռնցքամարտիկներ Ռաֆայել Հովհաննիսյանը և Դավիթ Չալոյանը դուրս են եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
10 Դեկտեմբեր, 2025 22:00