Բերձորի (Լաչինի) միջանցքով երթևեկության անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։ Այս մասին տեղեկությունը հաղորդում է armeniasputnik.am

 

Անցման անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները, որոնք դիտորդական դիրքեր են տեղակայել ամբողջ ճանապարհին։
Ճանապարհին երթևեկությունն արդեն վերսկսել է, Հայաստանից դեպի Արցախ այս ճանապարհով սկսել են առաջին մեքենաները ժամանել։

 

 

Ռուսական հիմնական անցակետերից մեկը Շուշիին բավականին մոտ է, հեռավորությունը մեկ կմ էլ չկա։ Այնտեղ դիտորդական կետերից մեկն անմիջականորեն սահմանակից է ադրբեջանական ԶՈւ–ի դիրքերին։

Այդ դիտակետը դարձել է հայկական և ադրբեջանական կողմերի միջև խաղաղապահների և Կարմիր խաչի միջնորդությամբ բանակցությունների գոտի (տեղական մակարդակով):

«Շնորհիվ բոլոր կողմերի ջանքերի` հսկայական աշխատանք է կատարվել միջանցքը մաքրելու, ականազերծելու և խոցված տեխնիկան հանելու ուղղությամբ»,- նշում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը։ Նա հավելում է, որ այս ամենի շնորհիվ այսօր արդեն բնակչությունը կարող է անխափան անցնել, իսկ ռուս խաղաղապահներն էլ ապահովում են նրանց անվտանգությունը։

 

Վաշտի ռազմաքաղաքական աշխատանքի գծով հրամանատարի տեղակալ, կապիտան Նիկոլայ Լոբանովը նշում է՝ մարդիկ ուրախ են, որ խաղաղապահները եկել են, պատերազմը վերջապես ավարտվել է։


 

983