Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսին անվանել է կոմունիստ՝ հավասար հնարավորությունների մասին նրա խոսքերի պատճառով։ Այս մասին ձեռնարկատերը գրել է X սոցիալական ցանցում։

«Քամալան բառացիորեն կոմունիստ է: Նա ցանկանում է ոչ միայն հավասար հնարավորություններ, այլև հավասար պայմաններ»,- ասել է Մասկը։

Այսպիսի մեկնաբանություն է տվել միլիարդատերը իր հրապարակման մեջ, որում Հարիսի «հավասարություն» և «արդար բաշխում» բառերի հաճախակի հիշատակումը կապում է նախագահի թեկնածուի իբր կոմունիստական ​​հայացքների հետ։ 

363