Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

Մենք մեր օրակարգը ունենք և բանակցությունները շարունակվում են: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին:

«ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը կարդացի, որը նրա մասին էր, որ մեր օրակարգի կարևոր կետերից մեկը երկկողմանի ընդունվել է, սա կարծում եմ՝ շատ կարևոր կետ է բանակցությունների շարունակության համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի պահանջով ՀՀ Սահմանադրությունը փոխելուն, նախարարն ասաց, որ ՀՀ-ն իր Սահմանադրությունը կարող է փոխել, երբ ՀՀ քաղաքացիները այդպես կորոշեն: «Որևէ երկրի պահանջով ՀՀ-ն իր Սահմանադրությունը չի փոխի»,-ասաց Գևորգ Պապոյանը՝ ավելացնելով, որ Սահմանադրություն փոխելը երկրի ներքին գործն է:

465