Կիշիդան չեղարկել է իր այցը Ղազախստան և Ուզբեկստան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան որոշել է չեղարկել շրջագայությունը Կենտրոնական Ասիայի երկրներ, որի ընթացքում պետք է մասնակցեր Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների Ղազախստանում կայանալիք հանդիպմանը՝ Ճապոնական կղզիների տարածքում հզոր երկրաշարժի սպառնալիքի պատճառով։ Այս մասին լրագրողներին ասել է ինքը՝ Ճապոնիայի կառավարության ղեկավարը։
«Որոշում է կայացվել չեղարկել այցերը Կենտրոնական Ասիայի երկրներ և Մոնղոլիա»,- լրագրողներին ասել է Կիշիդան՝ ընդգծելով, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կառավարության բոլոր ջանքերը կուղղվեն իրավիճակի մոնիտորինգին և Նանկայի ճեղքում հնարավոր հզոր երկրաշարժի նախապատրաստմանը։
09 Օգոստոս, 2024 15:35
539
Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել․ փոքր թվով վերադասավորումներ է եղել
17 Սեպտեմբեր, 2026 12:47
Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան սկսել են ռազմական վարժանքներ
07 Սեպտեմբեր, 2026 10:58
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել, կան տուժածներ, խափանվել է գնացքների երթևեկությունը
23 Օգոստոս, 2026 10:05