Կոտայքի մարզում վճարային տերմինալ են գողացել՝ հափշտակելով մոտ 2 մլն դրամ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 4-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցից գողացել են «Իդրամ» վճարային տերմինալը, որից հետո այն գցել են Զորավար Անդրանիկի արձանի հետնամասում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Սիմոն Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ օգոստոսի 3-ի՝ ժամը 20։00-ից մինչև օգոստոսի 4-ի՝ ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում, կոտրելու եղանակով իր բարեկամին պատկանող, Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի 2-րդ շենքի մոտ առկա «Իդրամ» վճարահաշվարկային տերմինալից գողացել են 2 մլն դրամ գումար:
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։
14 Օգոստոս, 2024 10:37
1081
2-3 ամսվա ընթացքում պետական համակարգում վճարումները վերջնականապես կընդունվեն pos-տերմինալներով (տեսանյութ)
28 Փետրվար, 2024 19:48
Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի վճարային տերմինալներից հափշտակել են 25 մլն դրամ
23 Դեկտեմբեր, 2023 22:12
Վճարային տերմինալներից գողություն կատարելու համար Գյումրիից մեկնել էին Երևան
19 Դեկտեմբեր, 2023 15:02