Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Տեղի է ունեցել հետևյալը՝ անձը, հավանաբար, շատ մեծ հավանականությամբ տեղափոխել է թմրանյութ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝  անդրադառնալով վերջերս «Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացու մահվան դեպքին:

«Մեր ռիսկերի համակարգը թիրախավորել է, որ նա անպայման ենթակա է զննության: Զննության համար շշերը դուրս են բերվել, քաղաքացին, ենթադրաբար, կասկածները ցրելու համար որոշել է, որ կարող է ապացուցել խմելու տեսքով: Իհարկե, դա նորմալ ընթացակարգ չէ, եթե որևէ մեկը ոչ պրոֆեսիոնալ է կատարել իր պաշտոնեական պարտականությունները, պետք է պատասխաատվության ենթարկվի:  Կա քրեական վարույթ, քննչական կոմիտեն բոլոր հանգամանքները կպարզի»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Հիշեցնենք, որ  ԶԼՄ-ներում տարածվել էին տեղեկություններ, թե  «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային ծառայողները ստիպել են քաղաքացուն խմել հեղուկը,  որից հետո քաղաքացու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա րոպեներ անց մահացել է:

753