Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի կարծիքով՝ Ուկրաինայի և Հարավային Կովկասի խնդիրները միմյանց հետ կապված են։
Այս մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում:
«Աշխարհը խոսում է նաև արցախահայության վերադարձի մասին։ Պուտինը և Ալիևը գիտեն, որ դա հաղթանակ չէ ու ավարտված չէ։ ՌԴ-ն կոնֆլիկտներով է իր դիրքերը պահում, այսինքն՝ հիմա ձեզ եմ տվել, հնարավոր է՝ հյուպատոսություն բացեմ։ ԼՂ-ն միշտ մնալու է խաղաթուղթ ՌԴ-ի համար Ադրբեջանի հետ հարաբերություններում։
Ալիևը ավելի վատ վիճակում է, քան Հայաստանը, որովհետև նա երկու կողմանի պարտատերեր ունի, մի կողմից՝ ՌԴ-ն, մյուս կողմից՝ Իսրայելը, մյուսից էլ՝ Թուրքիան, այս պահին երեքի շահերը չեն համապատասխանում միմյանց։ Այսինքն՝ այս եռյակը, որն ապահովել է Ադրբեջանի հաղթանակը ԼՂ-ում, հօդս է ցնդում»,- ասել է նա: