Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի Բելգորոդի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վիրավորվել է 5 մարդ։ Այդ մասին տեղեկացրել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Կիևն անօդաչու թռչող սարքերով փորձել է հարվածներ հասցնել Բելգորոդի մարզին, սակայն դա կասեցվել է։

Ըստ գերատեսչության՝ զինծառայողները հետ են մղել Կուրսկի Սուջայի շրջանի Մալայա Լոկնյա բնակավայր մտնելու՝ Ուկրաինայի զինված ուժերի փորձերը։

448