Լոս Անջելեսում նոյեմբերի 26-ին կանցկացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը: Առանցքում Արցախն է ու արցախցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Նա տեղեկացրեց, որ հիմնադրամի տեղական մարմիններն այդ ուղղությամբ աշխատում են:

 

«ԱՄՆ-ում հեռուստամարաթոնն այս տարի կարճ կլինի, ավանդական 10-12 ժամ նախատեսված չէ: Նպատակաները, ուղղությունները շատ հստակ են, թե ինչի համար են հավաքվելու այդ գումարները: Վստահ եմ՝ այդ կարիքները կներկայացվեն, դրա հիման վրա էլ մարդիկ նվիրատվությունը կկատարեն»,- ասաց Հայկակ Արշամյանը: 

 

Նա նաև տեղեկացրեց, որ դրամահավաք կլինի Եվրոպայում: Նոյեմբերի 19-22-ը նախատեսված է ֆոնեթոն: Եվրոպայում հիմնականում նախաձեռնողները զանգերով են խնդրում կատարել նվիրատվություններ: Ֆոնեթոն նախատեսված է Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում, Իտալիայում, Հունաստանում և այլ երկրներում:

693