«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարայի հետ:

 

Հանդիպմանը կողմերը ևս մեկ անգամ ամրագրել են արգենտինացիների և հայերի բարիդրացիական հարաբերությունները՝ քննարկելով արգենտինահայ բարերարների աջակցությամբ ՀՀ համայնքներում իրականացվող ծրագրերը, դրանց ընդլայնումն ու առաջիկայում նոր նախագծերի մեկնարկը:

 

Արգենտինահայ բարերարների իրականացրած ծրագրերի շնորհիվ Հայաստանում աշխուժացվում է համայնքային կյանքը:

 

Օրինակ՝ Տավուշի մարզի Խաչարձան գյուղում նրանք իրականացրել են ջրամատակարարման ծրագիր, վերակառուցել են գյուղի դպրոցն ու մարզադահլիճը, գյուղամիջյան ճանապարհը, կառուցել են բուժկետ և միջոցառումների սրահ, հիմնել մանկապարտեզ:

 

Նման ծրագրեր նախատեսվում են նաև այլ համայնքներում:

 

Հատկանշական է, որ ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան իր գործունեությամբ նպաստում է Արգենտինա-Հայաստան սերտ կապին:

804