Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ամփոփել է եվրագավաթային ամառը և ներկայացրել վիճակագրական տվյալներ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլից:

1․ Խփած և բաց թողած գոլերի տարբերությունը` 18-6

2․ Որակավորման փուլերում ամենաշատ գոլ խփած թիմը`18

3․ Որակավորման փուլերի ամենախոշոր հաշվով հաղթանակը՝ 7-0

4․Չորս տնային խաղ և նույնքան հաղթանակ

5․ Ամենահեռու տարածությունից խփած գոլ` Օգնյեն Չանչարևիչ (ԱԵԿ-ի դարպասը` 3-1)

6․Որակավորման փուլերի լավագույն ռմբարկու – Գոնսալու Գրեգորիու (6 գոլ)

Որակավորման առաջին փուլից պայքարը սկսեցին 50 թիմեր, միայն «Նոային» հաջողվեց նվաճել հիմնական փուլի ուղեգիր:
Հիշեցնենք, որ «Նոան» եվրագավաթային մրցաշարի որակավորման փուլերում պայքարից դուրս էր թողել Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկին» (3-0, 1-3), Հունաստանի փոխչեմպիոն ԱԵԿ-ին (3-1, 0-1), Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերեսին» (7-0, 0-0) և հյուսիսմակեդոնական «Շկենդիային» (2-0, 2-1): Երևանյան ակումբը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա հիմնական փուլում:

Ռուի Մոտայի գլխավորած թիմի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում

1․ «Նոա» (Հայաստան) – «Մլադա Բոլեսլավ» (Չեխիա) ` հոկտեմբերի 3

2․ «Ռապիդ» (Ավստրիա) – «Նոա» (Հայաստան)` հոկտեմբերի 24

3․ «Չելսի» (Անգլիա) – «Նոա» (Հայաստան)` նոյեմբերի 7

4․ «Նոա» (Հայաստան) – «Վիկինգուր» (Իսլանդիա)` նոյեմբերի 28

5․ «Նոա» (Հայաստան) – ԱՊՕԵԼ (Կիպրոս)` դեկտեմբերի 12

6․ «Բաչկա Տոպոլա» (Սերբիա) – «Նոա» (Հայաստան)` դեկտեմբերի 19

«Նոան» երեք տնային խաղերն էլ կանցկացնի «Հանրապետական» ստադիոնում:

Մրցաշարի հիմնական փուլն առաջին անգամ կանցկացվի շվեյցարական համակարգով, բոլոր` 36 թիմերը կլինեն մեկ աղյուսակում: Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 6 հանդիպում, երեքական տնային և արտագնա:

1-8-րդ տեղերը զբաղեցրած ակումբները դուրս կգան 1/8 եզրափակիչ: 9-24-րդ տեղերը գրաված թիմերն էլ կանցկացնեն լրացուցիչ հանդիպումներ և կպայքարեն փլեյ-օֆֆի մյուս ուղեգրերի համար:

285