Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնում է հանդիպումների շարք՝ աջակցելու urban.e-gov.am հարթակում կառուցապատման թույլտվությունների ստացման հայտերի լրացման գործընթացին։
Հաշվի առնելով թվային հարթակի կիրառման սկզբնական փուլում ծագող դժվարությունները՝ կոմիտեի և «VX Soft» ընկերության մասնագետներն անվճար խորհրդատվություն կտրամադրեն քաղաքացիներին և իրավաբանական անձանց, կպատասխանեն նրանց հուզող հարցերին, միաժամանակ կներկայացնեն և կքննարկեն գործընթացի բարելավման վերաբերյալ առաջարկներ։
Խորհրդատվական հանդիպումների ժամանակացույցին ծանոթանալու և մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել urban.e-gov.am հարթակի «Առցանց հերթագրումներ» դաշտում ստեղծված բաժնում (https://urban.e-gov.am/hy/service/permits_online_booking/info)։
Հանդիպումները տեղի կունենան «VX Soft» ընկերության գրասենյակում յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի (հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա 24/6, 3-րդ հարկ (Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի շենք)):
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Կոտայքի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզերում կառուցապատման թույլտվությունների ստացմանն առնչվող ողջ գործընթացը պետք է իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով՝ քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների urban.e-gov.am հարթակում։