Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը Ֆրանսիայի իշխանությունների մեղադրանքները համարել է իր հանդեպ «սխալ մոտեցում»՝ այս հարթակում երրորդ անձանց կողմից կատարված հանցագործությունների համար։

Ոչ մի նորարար չի ստեղծի նոր տեխնոլոգիաներ, եթե իմանա, որ կարող է անձամբ պատասխանատվություն կրել ապագա օգտատերերի կողմից դրանց հնարավոր չարաշահումների համար, հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 5-ին, բացատրել է Դուրովը՝ առաջին անգամ մեկնաբանելով Ֆրանսիայում իր կալանավորումը։

Նա նշել է, որ ֆրանսիական իշխանությունները կարող էին իր հետ «բազմակողմանի» կապ հաստատել նույնիսկ մինչև ձերբակալությունը, մասնավորապես՝ Դուբայում Ֆրանսիայի հյուպատոսության միջոցով, որտեղ նա «հաճախ հյուր» էր։

«Որոշ լրատվամիջոցների պնդումները, թե Telegram-ը ինչ-որ անարխիկ դրախտ է, բացարձակապես կեղծ են»,- ասել է ձեռնարկատերը՝ հավելելով, որ իր թիմն ամեն օր հեռացնում է «միլիոնավոր վնասակար հրապարակումներ և ալիքներ»։ Այնուամենայնիվ, մեսենջերի օգտատերերի թվի կտրուկ աճը «հեշտացրել է չարաշահումները» դրանում, նշել է Դուրովը։ Նրա խոսքով, «օգոստոսյան իրադարձությունները» կհանգեցնեն նրան, որ Telegram-ը կդառնա «ավելի անվտանգ և ուժեղ»։

305