Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լատվիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 6֊ին նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել նաև Լատվիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վիկտորս

Վալայնիսի հետ։

 

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը, պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության հեռանկարներ ունեցող մի շարք ուղղությունների, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներին առնչվող հարցերի։

 

Երկուստեք կարևորվել են երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, որոնք նպաստում են փոխգործակցության շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը:

 

Քննարկվել են արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը, ապրանքաշրջանառության, արդյունաբերական նախագծերի համատեղ իրականացման և երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր։

 

Կողմերը հույս են հայտնել, որ այս հանդիպումը հնարավորություն կընձեռնի ամրապնդելու պոտենցիալ գործընկերությունը տնտեսության տարբեր ոլորտներում։

393