Պաուլինյոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Տոտենհեմի», «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Պաուլինյոն 36 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
Իր կարիերայի ընթացքում կիսապաշտպանը հանդես է եկել «Վիլնյուսում», «Լոձում», «Բրագանտինոյում», «Կորինտիանսում», «Տոտենհեմում», «Գուանչժոուում», «Բարսելոնայում» և «Ալ Ահլիում»։
Պաուլինյոն հաղթել է Բրազիլիայի, Չինաստանի և Իսպանիայի առաջնությունները, ինչպես նաև Աշխարհի ակումբային առաջնությունը, Լիբերտադորեսի գավաթը և Ասիայի Չեմպիոնների լիգան:
Բրազիլիայի հավաքականի կազմում կիսապաշտպանը անցկացրել է 56 հանդիպում, որոնցում դարձել է 13 գոլի հեղինակ, ինչպես նաև հաղթել է Կոնֆեդերացիաների գավաթը։
09 Սեպտեմբեր, 2024 02:49
366