Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հնարավոր է արդյոք տևական և կայուն խաղաղություն Հարավային Կովկասի տարածաշրջանում և իրատեսական է արդյոք: Սա իհարկե հարց է, որին ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը պետք է պատասխանի և ես կփորձեմ պատասխանել մեր բաժին հարցին և կպատասխանեմ ՀՀ դիտանկյունից՝ ըստ այդմ տևական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միյան հնարավոր է, այլև իրատեսական է»,- այս մասին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետը մի քանի առանցքային կետերով ներկայացրեց դիրքորոշման հիմնավորումները. «Մենք առաջարկում ենք վերցնել այս պահին ինչ որ համաձայնեցված է, ստորագրել այն, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ, մանավանդ որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեսված է մեխանիզմ, որը երկու կողմերին հնարավորության կտա համատեղ մեխանիզմի միջոցով շարունակել քննարկումները»:

 

397