Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

 

Նախարարի տեղակալը կարևորել է ԵՄ դերը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և իրավունքի գերակայության ապահովման գործում՝ առանձնահատուկ ընդգծելով ԵՄ պատվիրակության և արդարադատության նախարարության սերտ համագործակցության կարևորությունը։

 

Հանդիպմանը քննարկվել է TAIEX գործիքի շրջանակում դատավորների և դատախազների կարիերայի համալիր գնահատման միջոցառումը, որի համատեքստում 2024 թ. հոկտեմբերին կազմակերպվելու են հանդիպումներ միջազգային փորձագետների և ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների միջև։

 

Միաժամանակ, նախարարի տեղակալն ընդգծել է անձնական տվյալների պաշտպանությանն ուղղված նախագծի իրականացման կարևորությունը և բարձր է գնահատել այս ուղղությամբ ԵՄ-ի կողմից ցուցաբերված շարունակական աջակցությունը:

 

Կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, ինչպիսիք են էլեկտրոնային արդարադատության համակարգին առնչվող զարգացումները և ԵՄ բյուջետային աջակցության երկրորդ փուլի իրականացումը։

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքներն արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեքստում:

134