Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի և Կիպրոսի Հանրապետության իշխանությունների միջև պաշտպանական համագործակցության ոլորտում պայմանավորվածությունները վնասում են կղզու խնդիրների նկատմամբ Վաշինգտոնի չեզոք մոտեցմանը։ Այս մասին հայտարարել են Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։

«Այդ քայլերը, որոնք արվել են ի վնաս Կիպրոսի թուրքական կողմի անվտանգության, վնասում են Կիպրոս կղզու նկատմամբ ԱՄՆ-ի չեզոք վերաբերմունքին։ Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն, որն ամեն առիթով խոսում է կղզում արդար և տեւական խաղաղության մասին, կդրսեւորի համապատասխան մոտեցում և անաչառ վերաբերմունք»,- նշել են ներկայացուցչները։

Գերատեսչությունը հավելել է, որ Կիպրոսի խնդրի ամբողջական լուծման միակ իրատեսական ճանապարհը կղզու երկու համայնքների «ինքնիշխան հավասարության և հավասար միջազգային կարգավիճակի» վրա հիմնված համագործակցությունն է։

377