Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է հանդիպել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին հոկտեմբերին կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում։ Այս մասին պետության ղեկավարն ասել է Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Կումար Դովալի հետ հանդիպմանը։

«Մենք Կազանում սպասում ենք պարոն Մոդիին։ Առաջարկում եմ հոկտեմբերի 22-ին Կազանում երկկողմ հանդիպում անցկացնել»,- առաջարկել է ՌԴ ղեկավարը։

Նա նշել է, որ ցանկանում է ամփոփել Հնդկաստանի հետ համատեղ աշխատանքի արդյունքները՝ Մոդիի Մոսկվա կատարած վերջին այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և մոտ ապագայի հեռանկարները նախանշելու համար։

Դովալը պատասխանել է, որ վարչապետը պատրաստ է Պուտինին հայտնել Ուկրաինա իր այցի և նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման մասին։

274