Հայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակը տարան շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակը տարան շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի հավաքականից։
Օլիմպիադայի 3-րդ խաղափուլում տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Բրազիլիայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Շանթ Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը: Հայկ Մարտիրոսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Հունգարիայի երկրորդ հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը: Լիլիթ Մկրտչյանի և Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
14 Սեպտեմբեր, 2024 03:00
1252
Երևանում մեկնարկել է Եվրոպայի համալսարանների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը
17 Սեպտեմբեր, 2025 19:56
Հայ շախմատիստներն ավարտել են ելույթները «Գրանդ Սվիս 2025»-ում
16 Սեպտեմբեր, 2025 11:52
ԱՄԷ-ում անցկացված «Fujairah Global 2025» շախմատի միջազգային մրցաշարի «Open» խմբում Դավիթ Բաղդասարյանը դարձել է արծաթե մեդալակիր
04 Սեպտեմբեր, 2025 10:41
Բրոնզե մեդալ` Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայից
11 Օգոստոս, 2025 13:26
4 բրոնզե մեդալ՝ ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում
04 Օգոստոս, 2025 14:28
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադայում
04 Օգոստոս, 2025 12:18