Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գլխավոր դատախազությունը այսօր Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան վերաքննիչ բողոք է ներկայացրել Սերժ Սարգսյանի արդարացման գործով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ Գլխավոր դատախազությունից։
Ավելի քան չորս տարվա դատավարությունից հետո դատարանը մայիսին արդարացրեց Սարգսյանին, որը մեղադրվում էր պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակության մեջ։
Դատախազությունը պնդում էր՝ 2013 թվականին գյուղացիներին մատչելի դիզվառելիքով ապահովելու ծրագրի մրցույթում շահել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ»-ը, որը, ի տարբերություն հայտ ներկայացրած մյուս երկու ընկերությունների, ամենաբարձր գինն էր առաջարկել։
Դատարանը, սակայն, որոշեց, որ տարիներ առաջ կատարված գործարքը եղել է օրինական։