Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի՝ 10կգ կշռող միոմա:

«42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կինը արգանդի մեծ չափի միոմա ունի: Համեմատության համար նշվում է, որ միոման համապատասխանել է հասուն հղիության (40 շաբաթական) չափերի:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը, մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Մեղրյանի հետ և անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Լուսինե Դանիելյանի մասնակցությամբ կատարել է վիրահատությունը, հեռացրել է միոման, որը 10 կիլիգրամ է կշռել: (Կատարվել է երկայնաձիգ լապարոտոմիա` արգանդի և արգանդափողերի հեռացում):

Նման չափի միոմաները եզակի են և ախտորոշվում են վերարտադրողական տարիքի կանանց շրջանում: Այս միոմաների վիրահատությունները պահանջում են մասնագիտական լուրջ հմտություններ, հիվանդանոցային մեծ հնարավորություններ, տեխնիկական հագեցվածություն, քանի որ լուրջ ռիսկեր են պարունակում:

Վիրահատության ընթացքում մեծ է հատկապես արյունահոսության վտանգը: Սակայն Անդրանիկ Պողոսյանի պրոֆեսիոնալիզմի, բժիշկների թիմային աշխատանքի, ինչպես նաև կենտրոնի ճիշտ կառավարման արդյունքում այս վիրահատությունը ևս բարեհաջող է անցել»,- ասված է ԲԿ-ի ֆեյսբուքյան հրապարակման մեջ:

805