Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Խաղաղության պայմանագրի» ընկալումները, երբեմն Ադրբեջանում հնչող որոշ մեկնաբանություները՝ Հայաստանում հնչող որոշ մեկնաբանությունների հետ, ոնց որ հայելային են, որովհետև Հայաստանում էլ կա տեսակետ, որ խաղաղության պայմանագիրը պետք է բոլոր հնարավոր հարցերը լուծի, Ադրբեջանում էլ կա տեսակետ, որ «Խաղաղության պայմանագիրը» բոլոր հնարավոր հարցերը պետք է լուծի: Այս մասին այսօր Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իմ կարծիքով, «Խաղաղության պայմանագիրն» է, որ պետք է լուծի այդ հարցը, անկախ նրանից՝ դա այնտեղ բառացի գրված է, թե՝ չէ: Որովհետև «Խաղաղության պայմանագիր» նշանակում է ուրիշ մթնոլորտ, ուրիշ հարաբերություններ: Մենք այսօր ինչ ենք ասում. որ խաղաղության պայմանագրի, այդ թվում՝ ներառյալ Ադրբեջանի կողմից արված հայտարարություններով, 80 տոկոսով համաձայնեցված է»,- ասաց նա: